ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Նախանձել կարելի է նրա ինքնավստահությանը

Նախանձել կարելի է նրա ինքնավստահությանը
30.01.2026 | 13:05

Ավինյան Տիգրանն ասում է, որ «մենք հաջորդ տարի պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու։ Նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որ պետք է մենք էլ փորձարկենք դրանք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախապես ցանումը փողոցներում»:

Նախ` Ավինյան Տիգրանը չգիտի կամ գիտակցաբար լռում է այն մասին, որ փողոցներում նախապես ցանած աղի լուծույթը կառաջացնի ավտոմեքենաների թափքի և արգելակային խողովակների կոռոզիա, կարագացնի բետոնի և ասֆալտի քայքայումը, մեծ վնաս կպատճառի հողին, ծառերին և բույսերին, ինչպես նաև կենդանիներին:

Սակայն, խնդիրը նույնիսկ դա չէ: Նախանձել կարելի է Ավինյան Տիգրանի ինքնավստահությանը, քանզի վերջինս առավել քան վստահ է, որ հաջորդ տարի Երևանը կրկին ինքն է կառավարելու:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ